Աշխարհի առաջին ու երկրորդ ռակետները` Արինա Սաբալենկան (Բելառուս) և Իգա Շվյոնտեկը (Լեհաստան), վստահ հաղթանակով են մեկնարկել Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարում։
Սաբալենկան առաջին փուլում 6-3, 6-4 հաշվով հաղթել է Վերոնիկա Կուդերմետովային (Ռուսաստան, 50-րդ ռակետ)։ Բելառուս թենիսիստուհին 1/8 եզրափակիչում կհանդիպի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 24-րդ ռակետ) - Կլառա Թաուսոն (Դանիա, 38-րդ ռակետ) զույգի հաղթողին։
Շվյոնտեկն առաջին փուլում ոչ մի շանս չի տվել Վիկտորյա Ազարենկային (Բելառուս, 34-րդ ռակետ)` հաղթելով 6-0, 6-2 հաշվով։ Նա 1/8 եզրափակիչում կմրցի Դայանա Յաստրեմսկայայի (Ուկրաինա, 48-րդ ռակետ) դեմ։
Աշխարհի երրորդ ռակետ Կոկո Գաուֆն էլ 4-6, 5-7 հաշվով անակնկալ պարտություն է կրել Մաքարթնի Քեսլերից (ԱՄՆ, 53-րդ ռակետ) ու լքեց պայքարը։