Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և դուրս մնացել Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարից։
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում բելառուս թենիսիստուհին 3-6, 2-6 հաշվով պարտվել է Կլառա Տաուսոնին (Դանիա, 38-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 24 րոպե։
Տաուսոնը քառորդ եզրափակիչում կմրցի Լինդա Նոսկովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) դեմ։