Աշխարհի 6-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Ռուս թենիսիստը տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում 1 ժամ 25 րոպեում 6-4, 6-4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջովանի Մպեշի-Պերիկարի (Ֆրանսիա, 29-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Մեդվեդևը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Տալոն Գրիկսպուրի (Նիդերլանդներ, 47-րդ ռակետ) հետ։