Աշխարհի 7-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը նվաճեց ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը:
Կիսաեզրափակիչում ռուս թենիսիստը 6-4, 6-4 հաշվով առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ: Թենիսիստները հաղթողին որոշեցին 1 ժամ 36 րոպեում։
Եզրափակիչում Մեդվեդևը կմրցի իր հայրենակից Անդրեյ Ռուբլյովի հետ, որն ավելի վաղ ուժեղ էր գտնվել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևից:
Սա երրորդ շաբաթում Դանիիլի երրորդ եզրափակիչն է: Australian Open-ում պայքարը վաղ լքելուց հետո նա հաղթել էր Ռոտերդամի ու Դոհայի մրցաշարերում: