Աշխարհի 14-րդ ռակետ Միրա Անդրեևան Դուբայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 6-3, 6-3 հաշվով հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող Իգա Շվյոնտեկին:
17-ամյա Անդրեևան դարձել է 5-րդ թենիսիստուհին, որին հաջողվել է հաղթել Շվյոնտեկին:
Եզրափակիչի ուղեգրի համար ռուս մարզուհին կմրցի Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – Սոֆյա Քենին (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: