ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող ATP-500 մրցաշարում ձևավորվել են կիսաեզրափակիչի զույգերը: Մրցախաղերը տեղի կունենան մարտի 3-ին:
Դուբայ, ATP-500, կիսաեզրափակիչ
- Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, 16-րդ ռակետ) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 6-րդ ռակետ)
- Նովակ Ջոկովիչ (Սերբիա, առաջին ռակետ) - Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 7-րդ ռակետ)
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ռուբլյովը 6-3, 7-6 (7-3) հաշվով առավելության էր հասել հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսչուլպի նկատմամբ, Զվերևը 7-5, 6-4 հաշվով պայքարից դուրս է թողել իտալացի Լորենցո Սոնեգոյին, Մեդվեդևը 6-3, 6-2 հաշվով հաղթել էր խորվաթ Բորնա Չորիչին, իսկ Ջոկովիչը 6-7, 7-5 հաշվով պարտության էր մատնել Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչին:
Մրցաշարը կավարտվի մարտի 4-ին: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2855495 դոլար: