Logo

Դուբայ. Խաչանովը պարտվել է առաջին շրջանում

18:14 / 28.02.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող ATP-500 մրցաշարում։

Առաջին շրջանում աշխարհի 14-րդ ռակետը 1 ժամ 33 րոպե տևած մրցապայքարում 5-7, 2-6 հաշվով պարտվել է հոլանդացի Բոտիկ վան դե Զանդշուլպին (33-րդ ռակետ):

Սա Խաչանովի առաջին մրցախաղն էր հունվարին 27-ին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ