Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը չկարողացան դուրս գալ Դուբայի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղի քառորդ եզրափակիչ:
Խաչանով-Ռուբլյով զույգը 1/8 եզրափակիչում 7-5, 3-6, 14-16 հաշվով պարտվեց իտալացիներ Սիմոնե Բոլելին և Անդրեա Վավասորիին:
Իտալիայի զույգը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ռոբին Հասե (Նիդերլանդներ)-Հենդրիկ Յեբենս (Գերմանիա) - Պավլոս Ցիցիպաս-Պետրոս Ցիցիպաս (Հունաստան) դիմակայության հաղթողի հետ:
Ավելի վաղ հայ թենիսիստ Խաչանովը Դուբայի մրցաշարում դուրս էր եկել մենախաղի 1/8 եզրափակիչ: