Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։
Աշխարհի 24-րդ ռակետն առաջին փուլում 1 ժամ 21 րոպեում 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել Դանիել Էվանսի (Մեծ Բրիտանիա, 178-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ է հաղթել Էվանսին: Նախորդ 5 խաղերում հաջողությունն ուղեկցել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:
Խաչանովը 1/8 եզրափակիչում կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 11-րդ ռակետ) - Լորենցո Սոնեգո (Իտալիա, 35-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։