Logo

Դուբայ. Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

20:43 / 01.03.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթեց հոլանդացի Թալոն Գրիկսպորին (39-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 21 րոպե:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը երրորդ շրջանում կմրցի ռուս Պավել Կոտովի և լեհ Հուբերտ Հուրկաչի դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ