Աշխարհի 8-րդ ռակետ Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա) և 9-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) չեն կարողացել հաղթահարել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարի առաջին փուլը։
Դե Մինորը տղամարդկանց մենախաղի 1/16 եզրափակիչում անակնկալ պարտվել է Մարին Չիլիչին (Խորվաթիա, 187-րդ ռակետ)` 6-2, 3-6, 6-3։ Մրցախաղը տևել է 2 ժամ 18 րոպե։
Աշխարհի նախկին երրորդ ռակետ, ԱՄՆ-ի բաց առաջնության 2014թ. հաղթող Չիլիչը 1/8 եզրափակիչում կմրցի Ալեքսեյ Պոպիրինի (Ավստրալիա, 27-րդ ռակետ) դեմ։
Օրեր առաջ Դոհայի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճած Անդրեյ Ռուբլյովը Դուբայում 6-3, 4-6, 6-7 (5-7) հաշվով պարտվել է Քենթեն Գալիին (77-րդ ռակետ)։
Ֆրանսիացի թենիսիստը հաջորդ փուլում կհանդիպի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին (Իսպանիա, 53-րդ ռակետ)։
Հիշեցնենք` Դուբայի մրցաշարին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ), որը դուրս է եկել 1/8 եզրափակիչ և փետրվարի 26-ին կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի (Հունաստան, 11-րդ ռակետ) դեմ։