Logo

Դուբայ. Անդրեևան հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին և դուրս եկավ եզրափակիչ

19:43 / 21.02.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող 17-ամյա թենիսիստ Միրա Անդրեևան շարունակում է հաղթարշավը Դուբայի WTA-1000 կարգի մրցաշարում:

Աշխարհի 14-րդ ռակետը կիսաեզրափակիչում 6-4, 4-6, 6-3 հաշվով հաղթեց 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Անդրեևան Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհուն հաղթեց 2 ժամ 16 րոպեում:

Եզրափակիչում Անդրեևան տիտղոսը կվիճարկի դանիացի Կլարա Տաուսոնի և չեխ Կարոլինա Մուչովայի մրցախաղի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ