Թվում է, թե Մադոննայի հետ չարժե կատակել: Այն բանից հետո, երբ ռեփեր 50 Cent-ն իր Instagram-ում ծաղրեց երգչուհու բաց ֆոտոսեսիան, աստղը չի լռել և հրապարակավ դիմել է ռեփերին:
Աստղն իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել ռեփերի հետ և գրել. «Այստեղ 50 Cent-ը ձևացնում է, որ իմ ընկերն է: Եվ հիմա դու որոշել ես խոսել իմ մասին: Քո նոր կարիերան ուշադրություն գրավելն է՝ փորձելով նվաստացնել ուրիշներին սոցիալական ցանցերում», – ասել է նա:
Մադոննան կարծում էր, որ 50 Cent-ի կոշտ արտահայտություններն իր մասին պայմանավորված են նրանով, որ նա նախանձում է իրեն: «Դու ուղղակի նախանձում ես, որ ինձ նման լավ տեսք չունես, կամ այնքան էլ ծիծաղելի չես լինի, երբ նույնը դառնաս», – պատասխանել է երգչուհին: