Logo

«Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ». Ծառուկյանը` Փիմբլեթին

13:25 / 11.08.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխան տվել բրիտանացի Փեդի Փիմբլեթին.

«Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» (UFC-ի նախագահ Դանա Ուայթը) քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ նստի՛ր և սպասի՛ր, թե ինչ է ասելու «Հայրիկ Դանան»»,- գրել է Ծառուկյանը։

Հայ մարտիկի գրառումից առաջ Փիմբլեթը հայտարարել էր, որ հուսով է UFC-ի դասակարգման աղյուսակում շրջանցել Ծառուկյանին ու պայքարել չեմպիոնական տիտղոսի համար.

«Հուսով եմ՝ այդ հարցը կկարգավորվի, բայց հասկանում եմ, որ կարծես 9-րդ տեղում եմ կամ մոտակայքում։ Այլ անձինք, հավանաբար, ավելի արժանի են տիտղոսին, բայց «արիստոկրատը»` այդ փոքրիկ հարուստ տղան` Արմանը, միանշանակ, ո՛չ»։

Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում երկրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ