«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել, թե ինչպես է ամաչել դերասան Ռոբերտ Դե Նիրոյին հանդիպելիս, հաղորդում է TNT Sports-ը:
«Նախորդ անգամ, երբ Նյու Յորքում միջոցառման էի, Դե Նիրոն ինձնից մեկ մետր հեռավորության վրա էր, բայց ես համարձակություն չունեցա նրան ողջունելու: Այնպես էի ամաչում...
Շատ էի ուզում մոտենալ ու ասել, որ պաշտում եմ նրան, սակայն վախենում էի: Կարծում էի կհարցնի. «Դու ո՞վ ես, հեռացիր այստեղից»:
Տեղյակ չեմ, որ նա հետաքրքրվում է ֆուտբոլով: Չեմ կարծում, թե կճանաչեր ինձ»,- ասել է կատալոնացին:


