Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Իկեր Մունիաինը հայտարարել է ակումբից հեռանալու մասին:
31-ամյա ֆուտբոլիստը բասկյան թիմի սան է: Գլխավոր թիմում նա 15 տարի է անցկացրել:
«Դու լավագույն իրադարձությունն էիր, որ պատահել է ինձ: Սիրելիս, բաժանվելու ժամանակն է»,- բասկ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Աթլետիկի» մամուլի ծառայությունը:
Բիլբաոն ներկայացնող ակումբի կազմում Մունիայինը մասնակցել է 557 խաղի, դարձել է 75 գոլի ու 70 ասիստի հեղինակ: Այս տարի նադարձել էր Իսպանիայի գավաթակիր: