Logo

«Դու այն հայելին ես, որի մեջ պետք է նայեն առաջին թիմում խաղալու երազանք ունեցող երիտասարդները». Մոդրիչը՝ Վասկեսին

15:48 / 18.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, որն օրեր առաջ միացել է «Միլանին», հուզիչ գրառում է կատարել՝ ուղղված «Արքայական ակումբից» հեռացած Լուկաս Վասկեսին:

«Լուկի՜, դու արդեն գիտես, որ լավագույն մարդկանցից ես, որ «Ռեալը» երբևէ տվել է ինձ։ Շնորհավորում եմ կյանքիդ ակումբում նվաճած ամեն ինչի համար։

Դու այն հայելին ես, որի մեջ պետք է նայեն ակումբի բոլոր երիտասարդ խաղացողները, որոնք երազում են հայտնվել առաջին թիմում։

Աշխատասիրության և խոնարհության օրինակ։ Մեծ հաճույք է եղել այսքան տարիներ քո խաղընկեր լինելը։

Մաղթում եմ քեզ և քո ընտանիքին ամենայն բարիք նոր փուլում։

Գիտես, որ հավերժ ընկեր ունես։ Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը:

34-ամյա Լուկաս Վասկեսը Մադրիդի «Ռեալի» սան է, ակումբի համակարգում էր 2007 թվականից: Հուլիսի 14-ից իսպանացին ազատ գործակալի կարգավիճակում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ