Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրում հյուրընկալվեց «Աուգսբուրգին» և պարտվեց 1-2 հաշվով:
Հյուրերից չորրորդ րոպեին հաշիվը բացեց հոլանդացի վինգեր Դոնիել Մալենը, հետագայում տանտերերից հաղթական դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսիս Կլոդ-Մորիսը:
Նուրի Շահինի գլխավորած թիմը 13 միավորով 7-րդն է, «Աուգսբուրգը»` 10 միավորով 11-րդը:
«Լայպցիգն» էլ տանը 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ և 20 միավորով միանձնյա առաջատարն է: «Ֆրայբուրգը» 15 միավորով երրորդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 8-րդ տուր
«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»` 2-1 (տեսանյութ)
Ալեքսիս Կլոդ-Մորիս, 25, 50 - Դոնիել Մալեն, 4
Հեռացում` Ալմուգերա Կաբար, 90+9 («Բորուսիա Դորտմունդ»)
«Լայպցիգ» - «Ֆրայբուրգ»` 3-1
Վիլի Օրբան, 47, Լութսխարել Գերթրույդա, 58, Լոիս Օփենդա, 78 - Ռիտսու Դոան, 15