Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 4-2 հաշվով, բայց դժվարին հաղթանակի հասավ «Ֆրայբուրգի» դեմ խաղում:
Դորտմունդյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը, որի երկրորդ գոլը հաղթական էր:
«Քյոլնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, տնային խաղում պարտվեց հայ ֆուտբոլիստի նախկին թիմին՝ «Հոֆենհայմին»: Սարգիսը պահեստայինների թվում էր, նա 76-րդ րոպեին փոխարինման մտավ ու մասնակցեց խաղի մնացած ժամանակահատվածին:
«Լայպցիգն» իր հերթին առաջին կեսում խփած 3 գոլերի շնորհիվ հաղթեց «Աուգսբուրգին»:
Բունդեսլիգա, 4-րդ տուր
«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2-4
Լուկաս Հոլեր, 45+2, Նիկոլաս Հեֆլեր, 45+6 - Մատս Հյումելս, 11, 88, Դոնիել Մալեն, 60, Մարկո Ռոյս, 90+2
Հեռացում՝ Նիկոլաս Հեֆլեր («Ֆրայբուրգ»), 82
«Քյոլն» - «Հոֆենհայմ»՝ 1-3 (տեսանյութ)
Դևի Զելկե, 61 - Անդրեյ Կրամարիչ, 1, Ֆլորիան Գրիլիչ, 28, Մաքսիմիլիան Բայեր, 52
Հեռացում՝ Ռասմուս Կարստենսեն («Քյոլն»), 90+1
«Լայպցիգ» - «Աուգսբուրգ»՝ 3-0
Խավի Սիմոնս, 7, Լոի Օպենդա, 11, Դավիդ Ռաում, 27


