Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբն առանձնացրել է անձեռնմխելի 6 ֆուտբոլիստի, որոնց տրանսֆերն ակումբն այս պահին, միանշանակ, չի վաճառելու։
Ըստ Get German Football News-ի` այդ ֆուտբոլիստներն են դարպասապահ Գրեգոր Կոբելը, պաշտպան Նիկո Շլոտերբեկը, կիսապաշտպաններ Էմրե Ջանը, Յուլիան Բրանդտը, Մարսել Զաբտիցերը և հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։
Գերմանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է թիմը կառուցել այդ ֆուտբոլիստների շուրջ։ Ինչ վերաբերում է մյուս ֆուտբոլիստներին, ապա «Բորուսիան» շահավետ առաջարկ ստանալու դեպքում պատրաստ է բաժանվել նրանցից։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանը 63 միավորով ավարտել է 5-րդ տեղում։ Ակումբը դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0-2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։