Խորվաթ հանրահայտ մարզիչ Նիկո Կովաչը գլխավորեց Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
53-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Նուրի Շահինին, որն ազատվել էր օրեր առաջ:
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Նիկո Կովաչը նախկինում աշխատել է Խորվաթիայի հավաքականում, Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», Մյունխենի «Բավարիայում», «Մոնակոյում» ու «Վոլֆսբուրգում»: