Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է գերմանական «Շտուտգարտի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասիի տրանսֆերի մասին:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: «Բորուսիան» տրանսֆերի համար վճարել է 18 միլիոն եվրո:
Գիրասին նախորդ մրցաշրջանում 28 գոլով երկրորդ լավագույն ռմբարկուն էր Բունդեսլիգայում, զիջել էր միայն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին (36 գոլ):


