Logo

Դորտմունդի «Բորուսիան» մնաց առանց գլխավոր մարզիչի

15:20 / 13.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հեռանալու մասին։

41-ամյա մասնագետն ինքն է խնդրել գերմանական ակումբին խզել պայմանագիրը, որի ժամկետը լրանում էր 2025թ․ ամռանը։

Գերմանացին 2010 թվականից էր աշխատում «Բորուսիայի» համակարգում։ 2018-ին նա ընդգրկվել էր գլխավոր թիմի մարզչական շտաբում, անյուհետև եղել էր գլխավոր մարզիչն ու տեխնիկական տնօրենը։ «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը Թերզիչը զբաղեցնում էր 2022 թ. հուլիսից։ Նրա գլխավորությամբ դորտմունդցիները 2021-ին դարձել են Գերմանիայի գավաթակիր, 2023-ին՝ Գերմանիայի փոխչեմպիոն։ Ավարտված մրցաշրջանում «Բորուսիան» Բունդեսլիգայում գրավել էր 5-րդ տեղը, ինչպես նաև հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու պարտվել Մադրիդի «Ռեալին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ