Դորտմունդի «Բորուսիան» մերժել է «Ասթոն Վիլայի»` վինգեր Դոնիել Մալենի տրանսֆերը գնելու առաջարկը, հայտնում է Sky Sports-ը։
Անգլիական ակումբը նիդերլանդցի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բորուսիային» առաջարկել է 16 միլիոն եվրո։ Այդուհանդերձ, գերմանական ակումբն «Ասթոն Վիլայից» պահանջել է 20 միլիոն եվրո և տարբեր հավելավճարներ։ Կողմերի բանակցությունները շարունակվում են։
Մալենն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 20 խաղում խփել է 5 գոլ կատարել 1 ասիստ։ Նա գերմանական ակումբի կազմը համալրել է 2021 թ. հուլիսին։