Logo

Դորտմունդի «Բորուսիան» խուսափեց պարտությունից գոլառատ խաղում

20:30 / 29.10.2023Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3-3 հաշվով ավարտեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի 9-րդ տուրի խաղը:

25-րդ րոպեի դրությամբ «Իշամեղուները» պարտվում էին արդեն երկու գնդակի տարբերությամբ: Առաջին կեսի վերջում հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսի մեկնարկից կարճ ժամանակ անց «Բորուսիան» հավասարեցրեց հաշիվը: Այնուհետև «Այնտրախտին» հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ, իսկ Յուլիան Բրանդտը խաղավերջում ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 3-3:

«Բորուսիան» 21 միավորով 4-րդն է, «Այնտրախտը» 14 միավորով 7-րդ տեղում է:

Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3-3 (տեսանյութ)

Օմար Մարմոշ, 8, 11մ, 24, Չաիբի Ֆարես, 68 - Մարսել Զաբիտցեր, 45+1, Յուսուֆա Մուկոկո, 54, Յուլիան Բրանդտ, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ