Դորտմունդի «Բորուսիան» համաձայնեցրել է «Շտուտգարտի» պաշտպան Վալդեմար Անտոնի տրանսֆերը: Այս մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Բորուսիան» Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 22,5 միլիոն եվրո: Կողմերը կստորագրեն չորս տարվա պայմանագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական գրանդի մարզչական շտաբն Անտոնին ձեռք է բերում՝ թիմից հեռացած գերմանացի պաշտպան Մաթս Հումելսին փոխարինելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Շտուտգարտի» կազմում մասնակցել էր 37 հանդիպման, դարձել մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: