Գերմանիայի Բունդեսլիգայի երրորդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում ընդունեց «Հայդենհայմին» և հաղթեց 4-2 հաշվով:
Նուրի Շահինի գլխավորած թիմը գոլերից երեքը խփեց առաջին խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին, մեկական գոլ էլ խփեցին նիդերլանդցի վինգեր Դոնիել Մալենը և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Էմրե Ջանը, որը դիպուկ գտնվեց 11-մետրանոցից:
«Բորուսիան» 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Հայդենհայմը» 6 միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում Մյունխենի «Բավարիայի» և «Լայպցիգի» հետ, որոնք այս տուրում դեռ պետք է խաղան:
Գերմանիայի Բունդեսլիգա, երրորդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Հայդենհայմ»` 4-2
Դոնիել Մալեն, 11, Կարիմ Ադեյեմի, 17, 41, Էմրե Ջան, 90+3 (11մ) - Մարվին Փերինգեր, 39, Մաքսիմիլիան Բրոյնիգ, 74 (11մ)