Լոնդոնի «Չելսիի» հոլանդացի ձախ պաշտպան Յան Մաթսենը վարձավճարով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև համաձայնագիրն ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Ֆեյենորդի», «Սպարտայի» և ՊՍՎ-ի ակադեմիաներում և 2018 թվականին է միացել «Չելսիին»։
Հիշեցնենք, որ Մաթսենը լոնդոնցիների հիմնական կազմում անցկացրել է 16 հանդիպում։


