Logo

Դորտմունդի «Բորուսիան» 5 րոպեում երեք գոլ խփեց և տարին ավարտեց հաղթանակով

22:53 / 22.12.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» 2024 թվականն ավարտեց հաղթանակով և Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում արտագնա խաղում 3-1 հաշվով պարտության մատնեց «Վոլֆսբուրգին»։

Դորտմունդյան ակումբը գոլերը խփեց 25-30-րդ րոպեների ընթացքում. աչքի ընկան գերմանացիներ, կիսապաշտպան Յուլիան Բրանդտն ու հարձակվող Մաքսիմիլիան Բայերը, նիդերլանդցի վինգեր Դոնիել Մալենը։

«Բորուսիան» 25 միավորով տարին ավարտեց 6-րդ տեղում, «Վոլֆսբուրգը» 21 միավորով 15-րդն է։

Գերմանիայի Բունդեսլիգա, 15-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»` 1-3

Դենիս Վավրո, 58 - Դոնիել Մալեն, 25, Մաքսիմիլիան Բայեր, 28, Յուլիան Բրանդտ, 30

Հեռացում` Պասկալ Գրոս, 62 («Բորուսիա Դորտմունդ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ