Գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 1-5 հաշվով անսպասելի պարտություն կրեց նախորդ մրցաշրջանի փոխչեմպիոն «Շտուտգարտից»։
Տանտերերից դուբլ գրանցեց Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Դենիս Ունդավը, մեկական գոլ խփեցին թիմի նորեկներ, բոսնիացի Էրմեդին Դեմիրովիչը, մալիացի Էլ Բիլալ Տուրեն և ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Միյոն։
Սեբաստիան Հյոնեսի գլխավորած թիմը 7 միավորով 7-րդ տեղում է, «Բորուսիան» նույնքան միավորով 8-րդն է։
Բունդեսլիգա, չորրորդ տուր
«Շտուտգարտ» - «Բորուսիա Դորտմունդ»` 5-1
Դենիս Ունդավ, 4, 90, Էրմեդին Դեմիրովիչ, 21, Էնցո Միյո, 62, Էլ Բիլալ Տուրե, 80 - Սերու Գիրասի, 75