Logo

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը 1015 օր անց վերադարձել է խաղադաշտ

13:22 / 10.02.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» իսպանացի աջ պաշտպան Մատեու Մորեյը 1015 օր անց վերադարձել է խաղադաշտ։

23-ամյա խաղացողը 88-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել «Ֆրայբուրգի» դեմ Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում (3-0)։

Մորեյը երկար ժամանակ ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և այդ ընթացքում երկու անգամ վիրահատվել է։

Պաշտպանը գերմանական ակումբի կազմում նախորդ խաղն անցկացրել էր 2021թ. մայիսի 1-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ