Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) չի հեռացնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորին, չնայած Ամերիկայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուն:
«Երկու ամսից մենք ունենք ընտրական հանդիպումներ, ըստ ծրագրվածի՝ պետք է շարունակել աշխատանքը Դորիվալ Ժունիորի հետ: Մենք խաղեր ունենք սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին: Ընդհանուր առմամբ՝ 6 խաղ ունենք անցկացնելու։ Սա աշխարհի առաջնության ընտրական փուլ է, ևԺունիորն ու իր մարզչական շտաբը հստակ գիտեն, թե ինչ պետք է անել»,- Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագաահ Էդնալդո Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Աշխարհի 5-ակի չեմպիոնները Միացյալ Նահանգներում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Ուրուգվային (0-0, 11մ՝ 2-4):
Հիշեցնենք, որ 62-ամյա Դորիվալ Ժունիորը հունվարից է գլխավորում Բրազիլիայի հավաքականը: