Logo

Դոնեցկի «Շախտյորը» նոր գլխավոր մարզիչ ունի

20:50 / 24.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Մարինո Պուշիչ

52-ամյա հոլանդացի մասնագետ Մարինո Պուշիչը նշանակվել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի միջև կնքված պայմանագիրը գործելու է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Պուշիչի նախորդ աշխատավայրը հոլանդական «Ֆեյենորդն» էր, որտեղ մարզիչն ընդգրկված էր Արնե Սլոտի շտաբում։

Հատկանշական է, որ Եվրոպա լիգայի նախորդ մրցաշրջանում «Շախտյորը» հանդիպել էր «Ֆեյենորդին»։ Ռոտերդամում կայացած խաղում «Հանքափորները» պարտվել էին 1-7 հաշվով։

;

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա