Logo

Դոնչիչն ընդդեմ նախկին թիմի. կայացավ տարվա ամենասպասված խաղերից մեկը

11:27 / 26.02.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է «Լոս Անջելես Լեյքերս» – «Դալաս Մավերիքս» հանդիպումը: Այդ խաղն առաջինն էր երկու ակումբների միջև աղմկալի թրեյդից հետո, որի արդյունքում Լուկա Դոնչիչը տեղափոխվեց Կալիֆորնիա, իսկ Էնթոնի Դևիսը՝ Տեխաս:

«Լեյքերսը» տնային խաղում հաղթեց 107:99 հաշվով: Հարազատ թիմի դեմ խաղում Դոնչիչը գրանցեց թրիփլ-դաբլ: Սլովենացին վաստակեց 19 միավոր, տիրեց 15 ռեբաունդի և կատարեց 12 ասիստ: Հաղթանակում մեծ ներդրում ունեցան նաև պաշտպան Օսթին Ռիվզն ու հարձակվող Լեբրոն Ջեյմսը: «Արքան» գրանցեց 27 միավոր ու 12 ռեբաունդ, իսկ Ռիվզը՝ 20 միավոր:

Խաղում ամենաարդյունավետը Կայրի Իրվինգն էր՝ 37 միավոր: Էնթոնի Դևիսը վնասվածքի պատճառով հանդիպմանը չմասնակցեց: 

Կանոնավոր առաջնությունում «Լեյքերսը» 56 խաղում 35-րդ հաղթանակը գրանցեց և շարունակում է Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնել 4-րդ տեղը: «Մավերիքսը» 31 հաղթանակ և 28 պարտություն ցուցանիշով նահանջեց 9-րդ տեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա