«Լոս Անջելես Լեյքերսի» խաղարկող Լուկա Դոնչիչը «Հյուսթոն Ռոքեթսի» դեմ խաղում տպավորիչ խաբք է կիրառել: Սլովենացին կտրուկ շարժումով ապակողմնորոշել է տեխասցիների կենտրոնական Ալպերեն Շենգյունին, որն ընկել է մանրահատակին:
Դոնչիչն այդ հնարքից հետո արդյունավետ փոխանցում է կատարել Դորիան Ֆինի-Սմիթին:
Արևմտյան կոնֆերենցիայի երկրորդ տեղի համար պայքարում «Լեյքերսը» հաղթել է 104:98 հաշվով:


