Logo

Դոնարումայի կարմիր քարտն ու ՊՍԺ-ի հաղթանակը

18:31 / 03.12.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն Լիգա 1-ի 14-րդ տուրում հյուրընկալվեց «Հավրին» և 10 ֆուտբոլիստով հաղթանակի հասավ 2-0 հաշվով:

23-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոնին հաշվի մեջ առաջ մղեց Կիլիան Մբապեն: Խաղավերջում փարիզյան թիմի առավելությունը կրկնապատկեց Վիտինյան:

10-րդ րոպեից ՊՍԺ-ն խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: 

ՊՍԺ-ն միավորների քանակը հասցնում է 33-ի և գլխավորում է աղյուսակը: «Հավրը» 16 միավորով 9-րդն է:

Լիգա 1, 14-րդ տուր

«Հավր» - ՊՍԺ՝ 0-2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 23, Վիտինյա, 89

Հեռացում՝ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), 10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա