Logo

Դոնարումայի դեմքին 10 կար են դրել

10:48 / 19.12.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրի հանդիպումը։

Խաղի 17-րդ րոպեին Դոնարուման դեմքի վնասվածք է ստացել «Մոնակոյի» կոտդիվուարցի պաշտպան Ուիլֆրեդ Սինգոյի հետ բախման հետևանքով։

Դարպասապահի դեմքին 10 կար են դրել, հաղորդում է RMC-ն։

Այդ խաղում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ էր տարել 4-2 հաշվով և 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա