Logo

Դոնարուման վերադարձել է ՊՍԺ-ի հայտացուցակ

16:47 / 30.09.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ընդգրկվել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպման հայտացուցակում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դոնարուման վնասվածքի պատճառով բաց էր թողել փարիզյան ակումբի նախորդ երեք խաղերը, նրան փոխարինել էր թիմի նորեկ, ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում իտալացին մասնակցել է 4 հանդիպման, բաց թողել 3 գոլ ու մեկ անգամ դարպասը պահել անառիկ։

«Արսենալ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ