Logo

Դոնարուման` տարվա լավագույն դարպասապահ

23:50 / 22.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալացի Ջանլուիջի Դոնարուման արժանացավ տարվա լավագույն դարպասապահին տրվող Լև Յաշինի անվան մրցանակին:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորեկը 2024/25 մրցաշրջանում ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը, Լիգա 1-ի տիտղոսը, Ֆրանսիայի գավաթն ու Սուպերգավաթը:

Կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահ ճանաչվեց Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի ներկայացուցիչ Հաննա Հեմփթոնը: Նա Անգլիայի հավաքականի կազմում դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ