Logo

Դոնարուման մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից

10:55 / 23.06.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մտադիր է հեռանալ ֆրանսիական ակումբից, հայտնում է Sports Zone-ը։

ՊՍԺ-ի սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշը դեմ չէ Եվրոպայի չեմպիոնի հեռանալուն, սակայն Դոնարումայի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին:

Իտալացու հեռանալու դեպքում Ֆրանսիայի չեմպիոնը կփորձի ձեռք բերել պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտային:

Հիշեցնենք, որ 24-ամյա Դոնարուման 2021 թվականի հուլիսից է խաղում ՊՍԺ-ում, որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 48 հանդիպման, բաց թողել 52 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ