Logo

Դոնարուման կարող է կարեիրան շարունակել Անգլիայում

15:48 / 22.07.2024Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Անգլիայի չեմպիոնը իտալացուն դիտարկում է` որպես ակումբի հիմնական դարպասաապահ Էդերսոնի հավանական փոխարինողի։

Մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով։ 25-ամյա դարպասապահը պատրաստ է դիտարկել կարիերայի շարունակության ցանակցած տարբերակ։

Դոնարումայի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Կողմերը դրա երկարաձգման շուրջ նախնական բանակցություններ են վարել։ Ֆուտբոլիստը ֆրանսիական գրանդ է տեղափոխվել 2021 թ. հուլիսին։

Հիշեցնենք` ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել Էդերսոնի տրանսֆերը։ Բրազիլացի դարպասապահին ցանկանում է ձեռք բերել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ