Logo

Դոնարուման Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է

19:51 / 13.03.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Դոնարումայի երկու սեյվերի շնորհիվ ՊՍԺ-ն հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր անգլիական «Լիվերպուլին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Դիմակայության առաջին խաղում Առնե Սլոթի թիմն էր հաղթել 1-0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում նույն հաշվով առավելության էր հասել Լուիս Էնրիկեի թիմը:

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և անգլիական «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ