Logo

Դոնարուման ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր»

11:30 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջիջի Դոնարումայի տրանսֆերով, հայտնում է Fichajes.net-ը:

26-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Յան Զոմերին փոխարինող:

Իտալիայի հավաքականի դարպասապահի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, սակայն լավ առաջարկի դեպքում փարիզյան գրանդը դեմ չի լինի իր խաղացողից բաժանվելու տարբերակին:

Ջիջի Դոնարուման «Միլանի» սան է: Նա «Ռոսոներիի» կազմում անցկացրել է 5 տարի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ