Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ է ազատ գործակալի կարգավիճակով «Միլանից» տեղափոխվել ՊՍԺ՝ խոսել է Լիոնել Մեսիի մասին։
«Մեսին լավագույնն է աշխարհում: Նրա հետ խաղալը մեծ պատիվ է»,- ասել է նա։
Սպասվում է, որ Մեսիի ՊՍԺ տեղափոխության մասին կհայտարարվի արդեն առաջիկա ժամերի ընթացքում։ Արգենտինացին ծանոթացել է փարիզյան ակումբի պաշտոնական պայմանագրի առաջարկին և շուտով Փարիզ կմեկնի՝ ավարտին հասցնելու տեղափոխությունը։

