«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է ՊՍԺ-ից հեռանալու պատճառների մասին, հայտնում է Sky Sports-ը։
«Նման ակումբից հեռանալը երբեք հեշտ չէ։ Կատարվածն ինձ համար չափազանց ծանր էր։ Ես եկա ու հարմարվեցի որոշակի խաղային ոճի, բայց վերջին ամիսներին այն պարզապես չկար։ Շատ ցավալի էր, քանի որ մենք նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ Փարիզի համար հաղթեցինք Չեմպիոնների լիգան։ Պետք է շրջել էջը. ՊՍԺ-ում իմ խաղընկերներն ու ակումբի երկրպագուները միշտ կմնան ինձ հոգեհարազատ։
Ես դավաճանված էի զգում, քանի որ տեղափոխվելով ակումբ՝ իսկապես հարմարվեցի ՊՍԺ-ին և հատուկ ուշադրություն էի դարձնում դրան, իսկ վերջին ամիսներին ամեն ինչ ամբողջովին այլ էր։ Դա ինձ հիասթափեցրեց։ Երբեք չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց, բայց ստիպված եմ ընդունել իրականությունը։ Ինձ տխրեցրեց, թե ինչպես նրանք վարվեցին ինձ հետ։ Ցավալի է, բայց պետք է շարունակել առաջ շարժվել։
Ես միշտ շնորհակալ կլինեմ ՊՍԺ-ին ինձ տված ամեն ինչի համար։ Հրաշալի ժամանակաշրջան էր։ Մշտապես շնորհակալ կլինեմ նաև երկրպագուներին։ Ես անպայման կվերադառնամ Փարիզ, որովհետև այն իմ երկրորդ տունն է։ Ես գոհ եմ այնտեղ ունեցած ձեռքբերումներից, խաղընկերների ու երկրպագուների աջակցությունից և միշտ երախտապարտ կլինեմ նրանց»,- ասել է իտալացի դարպասապահը։
26-ամյա ֆուտբոլիստը փարիզյան գրանդում հանդես է եկել 2021-25թթ., 161 խաղից 56-ում դարպասն անառիկ է պահել։ Նա սեպտեմբերին 30 միլիոն եվրոյով «Պարի Սեն-Ժերմենից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։
Ֆրանսիայի Լիգա 1-ի ու Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


