ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի երեք մարզիկների պատվին արձաններ են կանգնեցվելու Ամերիկյան հերոսների ազգային այգում, գրում է Foxnews-ը:
Մարզիկներից այդ պատվին կարժանանան «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանթը, լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին և բեյսբոլիստ Ջեկի Ռոբինսոնը:
Ամերիկյան հերոսների ազգային այգի կառուցելու մասին Թրամփը հայտնել էր դեռ 2020 թվականին: Այն նվիրված է լինելու ԱՄՆ-ի պատմության վրա մեծ հետք թողած մարդկանց: