ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը 2,5 միլիոն դոլար է վաստակել՝ մեկնաբանելով բռնցքամարտի 2-րոպեանոց մենամարտ, հայտնում է The Washington Post-ը:
Նախագահը 2021 թվականին աշխատել է Triller Fight Club մրցաշարում, որտեղ մենամարտել են առաջին ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդն ու UFC-ի բրազիլացի մարտիկ Վիտոր Բելֆորտը:
Կազմակերպությունը Թրամփին տրամադրել է նաև մասնավոր ինքնաթիռ՝ մրցաշարին ժամանելու համար:
Հիշեցնենք, որ UFC-ի նախկին չեմպիոնն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Հոլիֆիլդին: