
տուր
01 Հունվար 1970 - 18:25
- 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է խոշորագույն մարզական լիգաների ղեկավարության հետ անցկացրած հեռախոսային խորհրդակցության մասին, որը վերաբերել է մարզական իրադարձությունների շարունակության հնարավոր ժամկետներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում սպորտային իրադարձությունները դադարեցված են կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
«Ես խոսել եմ սպորտային գրեթե բոլոր լիգաների հանձնակատարների ու ղեկավարների հետ։ Նրանք սպորտի ղեկավարներն են։ Նրանք ցանկանում են վերադառնալ, ու նրանք պետք է վերադառնան։
Նրանք, սակայն, սա չեն կարող անել։ Այս ամենը նրանց համար չէ։ Այս ամենը մեր ազգի համար չէ։ Մենք պատրաստվում ենք վերադառնալ ու պատրաստվում ենք դա անել շատ շուտով։
Ես չեմ կարող ճշգրիտ ժամկետ նշել, սակայն կարծում եմ՝ դա տեղի կունենա ավելի շուտ, քան ավելի ուշ։ Ուզում եմ՝ երկրպագուներին նորից ստադիոններում տեսնել։
Երկրպագուները նույնպես ցանկանում են վերադառնալ։ Նրանք ցանկանում են ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ ու հոկեյ դիտել։ Նրանք ուզում են իրենց սպորտաձևին հետևել։ Նրանք ցանկանում են գնալ գոլֆի խաղադաշտ ու մաքուր, թարմ, հիասքանչ օդ շնչել»,- USA Today-ը փոխանցում է Թրամփի խոսքը։
Ավելացնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 300 հազարը, գրանցվել է 8454 մահ, ապաքինվել է 14828 մարդ։

