Logo

Դոն Քինգ. «Ջեյք Փոլն ամենահարմար մրցակիցն է Թայսոնի համար»

18:31 / 15.11.2024Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը խոսել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլի միջև սպասվող մենամարտի մասին:

«Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ: Նա ուղղակի շոումեն է, որին շատ մարդիկ են հետևում: Նրան չի կարելի համեմատել մարզիկների հետ: Մի շփոթեք խնձորը նարնջի հետ:

Տեսնենք, թե ինչ կստացվի: Այժմ աշխարհում չկա Թայսոնի համար ավելի համապատասխան մրցակից, քան Փոլը: Այս մենամարտն ինձ համար մարզական կարևորություն չունի»,- 93-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի միջև մենամարտը կայանալու է նոյեմբերի 16-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա