Logo

Պրեմիեր լիգա․ Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

16:09 / 12.01.2024Ֆուտբոլ
null

«Բորնմութի» անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն ճանաչվել է Անգլիայի առաջնության դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամսվա ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստը 6 խաղում խփել է 6 գոլ և օգնել թիմին հաղթել չորս խաղում:

Մրցանակին հավակնում էին նաև Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Մաթեուս Կունյան («Վուլվերհեմփթոն»), Մոհամեդ Կուդուսը («Վեսթ Հեմ»), Մայքլ Օլիսեն («Քրիսթալ Փելաս»), Քոուլ Պալմերը («Չելսի»), Մարկոս ​​Սենեսին («Բորնմութ») և Սոն Հենգ Մինը («Տոտենհեմ»):

Դեկտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ասթոն Վիլան» գլխավորող Ունաի Էմերին։ Քվեարկության արդյունքում իսպանացին առաջ է անցել Յուրգեն Կլոպից («Լիվերպուլ»), Անդոնի Իրաոլայից («Բորնմութ») և Դևիդ Մոյեսից («Վեսթ Հեմ»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա